ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Վաղը կարող ենք տեսնել Սուպերլուսնի ամբողջական խավարում

Վաղը կարող ենք տեսնել Սուպերլուսնի ամբողջական խավարում
26.09.2015 | 23:11

Մեր մոլորակի մեծ մասի բնակիչները կիրակի լույս երկուշաբթի գիշերը կկարողանան մեկ ժամ շարունակ տեսնել Սուպերլուսնի ամբողջական խավարումը: NASA-ն հիշեցրել է, որ դա հազվադեպ երևույթ է, նախորդը 1982-ին էր, հաջորդը՝ 2033-ին: Աստղագետները Լուսինն անվանում են սուպեր, երբ գտնվում է Երկրից ամենամոտ հեռավորության վրա: Այս տարի Արեգակնային համակարգի մարմինների դասավորության շնորհիվ այդ պահը կհամընկնի Լուսնի ամբողջական խավարման հետ: «Լուսնի ամբողջական խավարումը տեսնել կկարողանան Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայի արևմտյան մասում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի արևելյան մասում»,- հայտնում է NASA-ն: Ռուսաստանում կտեսնեն եվրոպական մասի և արևմտյան Սիբիրի բնակիչները: Լուսնի ամբողջական խավարումը կսկսվի տեղական ժամանակով ժամը 6:47-ին և կշարունակվի 1 ժամ 12 րոպե:

Դիտվել է՝ 715

Մեկնաբանություններ